ՈՎ ԵՆՔ ՄԵՆՔ
Մեր կայքի հասցեն է՝ https://lotoftaste.am/
Շնորհակալություն, որ այցելեցիք lotoftaste.am։ Մենք արտադրում և մատակարարում ենք բարձրորակ գհի կարագի, առողջ և ավանդական սնունդ հասցնելով Ձեր սեղաններին։
Խնդրում ենք կարդալ այս Գաղտնիության քաղաքականությունը՝ մեր ծառայություններից օգտվելու համար համաձայնություն տալու նպատակով։
Այս գաղտնիության քաղաքականության նպատակն է տեղեկացնել կայքի այցելուներին, թե ինչ տեղեկություններ են հավաքվում գրանցման համար և ինչպես են դրանք օգտագործվում։
Անձնական տվյալների պաշտպանություն
Կայքում գրանցման համար անհրաժեշտ է տրամադրել էլեկտրոնային փոստ, անուն և ազգանուն։ Այս տվյալները օգտագործվում են միայն՝
- Ծառայություն մատուցելու համար
- Տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար
- Ձեր պահանջները ավելի արդյունավետ իրականացնելու համար
- Նորությունների և ծառայությունների մասին տեղեկացնելու համար
- Հատուկ առաջարկների վերաբերյալ տեղեկատվություն ուղարկելու համար
lotoftaste.am -ն երաշխավորում է Ձեր տրամադրած տեղեկությունների գաղտնիությունը և չի փոխանցում երրորդ անձանց։
Այլ տվյալներ, որոնք հավաքվում են կայք այցելելիս
Կայք այցելելիս որոշ տեղեկատվություն ավտոմատ կերպով հավաքվում է Ձեր սարքի միջոցով։ Կայք այցելելիս որոշ տեղեկատվություն ավտոմատ կերպով հավաքվում է Ձեր սարքի միջոցով։ Օրինակ՝ երբ այցելել եք կայք, որ էջեր եք դիտել, ինչ բրաուզեր եք օգտագործել, ինտերնետ մատակարարի անունը (Ucom, Vivacell և այլն) և նման այլ տվյալներ։ Հավաքված տվյալները անձնական չեն և օգտագործվում են այցելությունների քանակը հաշվելու և վիճակագրություն կազմելու համար։ Այս տվյալները մեզ հնարավորություն են տալիս հետևել կայքի աշխատանքին և դարձնել այն հնարավորինս հարմար օգտվողի համար։
Կուկի ֆայլերի օգտագործում
lotoftaste.am կայքը օգտագործում է կուկիներ՝ փոքր տեքստային ֆայլեր, որոնք ձևավորվում են կայքում։ Երբ այցելում եք կայք, կուկիները ընդունվում և պահվում են ձեր բրաուզերի մեջ։ Կուկիները անվտանգ են ձեր սարքի համար և անձնական տվյալներ չեն հավաքում։ Դրանց շնորհիվ կայքի օգտագործումը արագանում և հարմարավետանում է։