Գհի կարագ սխտորով եվ ռոզմարինով 250 գ
3 590 AMD
Համով, խորաթափանց և բուրավետ՝ մեր սխտորով և ռոզմարինով գհին հիանալի է թխելու, տապակելու կամ պարզապես տաք հացի վրա քսելու համար։ Պատրաստված է իրական բույսերով՝ վառ ու բնական համի համար։
Խորը համ, մաքուր սննդարարություն
Դանդաղ տապակված սխտորի և բուրավետ ռոզմարինի շնորհիվ այս գհին տալիս է ջերմություն և հիանալի բույր ձեր ուտեստներին։ Կատարյալ է բանջարեղեն, միս, պաստաներ կամ ապուրներ պատրաստելու համար։
Պատրաստված է բարձրորակ սերուցքային կարագից, որը դանդաղորեն մաքրվել է ջրից, լակտոզից և կազեինից՝ ստանալով մաքուր, ոսկեգույն ճարպ՝ իդեալական մինչև +250°C ջերմության համար՝ առանց այրվելու կամ սննդանյութերը կորցնելու։
Բացի համից, այս կարագը հարուստ է A, D և E վիտամիններով, Օմեգա-3 և Օմեգա-6 ճարպաթթուներով, մագնեզիումով ու ֆոսֆորով՝ աջակցելով ձեր իմունիտետին, սրտին, մաշկին և մարսողականությանը։
Զերծ է հավելումներից, աղից և շաքարից։ Համապատասխանում է ալերգիա ունեցողներին ու երեխաներին։ Յուրաքանչյուր գդալ ոչ թե պարզապես համ է ավելացնում սնունդին, այլ օգնում է հետևել դարավոր ավանդույթներին, որոնք սնունդը դարձնում են բուժիչ ու հոգատար։
Անկախ նրանից կանվանենք այս կարագը «հեղուկ արև» կամ «ուտելի ոսկի» — սա ջերմություն է, ավանդույթ և առողջություն՝ մեկ տարայի մեջ։
Իրական սխտոր եվ կանաչիներ
Բնական բաղադրիչներ՝ առանց արհեստական բուրավետիչների։
Բարձր ջերմության դիմադրություն
Հարմար է տապակելու, թխելու և ձեթի փոխարեն օգտագործելու համար։
Առանց լակտոզի եվ կազեինի
Նուրբ մաքրված է կաթնային բաղադրիչներից, հարմար է նաև լակտոզային անհանդուրժողականություն ունեցողներին։
Պատրաստված է Հայաստանում
Սիրով ու ձեռքով պատրաստված՝ տեղական որակյալ կարագից և բույսերից՝ իսկական հայ ընտանիքի համը։
